Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Դոհա՝ մասնակցելու Համաշխարհային անվտանգության ֆորումին
Քաղաքականություն
20.05.2024 | 10:27Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ մասնակցելու է Համաշխարհային անվտանգության ֆորումին․ տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: