Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն կբացվի

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունը Կիպրոսի Հանրապետությունում դեսպանատուն կբացի, նստավայրը՝ Նիկոսիա։ Կառավարության այսօրվա նիստում նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի փաթեթում։

 Նախագծին կից հիմնավորման մեջ, մասնավորապես, նշված է, որ 2024 թվականի մարտի 14-ին կիպրական կողմը պաշտոնական հայտագրով տեղեկացրել է Կիպրոսի Նախարարների խորհրդի 2024 թվականի փետրվարի 27-ի՝ Հայաստանում Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչություն բացելու որոշման մասին, ակնկալիքով՝ ստանալ Հայաստանի կառավարության համաձայնությունը:

Հիմնավորման մեջ ասված է,  որ դեսպանատուն բացելու հարցով Կիպրոսի ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարել է նաև մարտի 7-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում։

Այս ամենի համատեքստում Կիպրոսում Հայաստանի դեսպանության բացումը արտաքին գործերի նախարարությունը համարում է նպատակահարմար, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և շահերին։