Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում շչակ է գործարկվելու
Մայիսի 16-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ»ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։