Գալուզինը՝ Արցախում ռուս խաղաղապահների դերի և ՀՀ-ում ԵՄ առաքելության մասին

Լուրեր

07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
Բոլորը

Ռուս խաղաղապահներն արել են գլխավորը, որի մասին չպետք է մոռանալ՝ նրանք խաղաղություն ու կայունություն են բերել հակամարտող տարածաշրջանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը News.ru-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը։

Ռուսաստանցի պաշտոնյան, միաժամանակ, Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերին իրականացրած ռազմական ագրեսիան ու դրան հետևած էթնիկ զտումն անվանել է «բախումներ»։

«Ինչպես հայտնի է՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած բախումների հետևանքով Ղարաբաղն անցել է Բաքվի լիակատար վերահսկողությանը։ Ռուսական ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր վեց խաղաղապահների կյանքի գնով, հաջողվեց խուսափել քաղաքացիական բնակչության զգալի զոհերից։ Խաղաղապահների ակտիվ միջնորդությամբ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, բառացիորեն մեկ օրվա ընթացքում, պայմանավորվածություն ձեռք բերվեց դադարեցնել ռազմական գործողությունները, և բանակցություններ սկսվեցին Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև։ Մեր խաղաղապահներն ապաստան են տրամադրել խաղաղ բնակչությանը, հումանիտար օգնություն են հասցրել և կազմակերպել բժշկական տարհանումներ»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Անդրադառնալով ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ Գալուզինը նշել է, թե այն, իբր, «վերածվել է արևմտյան ռազմական գործողության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներգրավմամբ և կասկածելի նպատակներով»։

«Նրա անձնակազմն արդեն առնվազն կրկնապատկվել է, նոր հենակետեր են բացվում։ Այն, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք, հաստատում է դրա գաղտնիությունը, հաշվետվողականության բացակայությունը և վերահսկողության բացակայությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ այլ շահագրգիռ երկրների և կառույցների կողմից։ Առաքելությունը բացահայտ զբաղվում է սադրիչ գործունեությամբ, հայ հասարակության մեջ կեղծ գաղափարներ սերմանելով Եվրամիության՝ որպես Հայաստանի «անվտանգության և բարգավաճման աղբյուրի» մասին։ Ավելին, ԵՄ գործունեությունը գնալով ստանում է հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ»,- ասել է Գալուզինը։

Նրա կարծիքով՝ «Հարավային Կովկասի բարգավաճման բանալին ներառական երկխոսությունն է, մասնավորապես «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում, ի հայտ եկած խնդիրների հավաքական պատասխանների որոնումը և արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին հակազդելը»։