ՌԴ զորքերը շրջապատել են Խարկովի Վոլչանսկ բնակավայրը․ բնակիչները տարհանվում են

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերն արդեն մի քանի օր է՝ հարձակում են իրականացնում Խարկովի մարզում. անցած հանգստյան օրերին նրանք գրավել են սահմանամերձ շրջանների մի քանի բնակավայրեր և հասել են Վոլչանսկ քաղաքի ծայրամասեր։ Այս մասին պաշտոնապես հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից, փոխանցում է Current Time-ը։

Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ ՌԴ ԶՈւ հյուսիսային խմբավորման ստորաբաժանումներն արդեն գրավել են Խարկովի մարզի Գատիշչե, Կրասնոյե, Մորոխովեց և Օլեյնիկովո բնակավայրերը, մարտերը շարունակվում են Դեգտյարնոյե, Վոլչանսկ և Կազաչյա Լոպա բնակավայրերում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն ընդունել է ռուս զինվորականների մարտավարական հաջողությունները Վոլչանսկի շրջանում։ ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին այս հատվածում իրավիճակը բարդ է անվանել, սակայն վստահեցրել է, որ Ուկրաինայի զինված ուժերն ամեն ինչ անում են Խարկովի մարզում պաշտպանական գծերն ու դիրքերը պահպանելու համար։

«Մենք գիտենք հակառակորդի ծրագրերը և ճկուն ենք արձագանքում նրա բոլոր գործողություններին, պաշտպանությունն ուժեղացնելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, իսկ որոշումները կայացվում են արագ՝ ներառյալ կադրային որոշումները»,- ընդգծել է Սիրսկին։

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի տեղեկություններով՝ մայիսի 13-ի առավոտվա դրությամբ կատաղի մարտեր են ընթանում բնակավայրերի տարածքում, որոնց գրավման մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ուկրաինացի զինվորականները հայտարարում են, որ որոշ հատվածներում հակահարձակում են իրականացնում: