Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերից գոյացած հասույթը կուղղվի երևանյան բալետային փառատոնին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ՝ Երևանում գտնվող Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերից գոյացած հասույթը կուղղվի երևանյան բալետային փառատոնին․ այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից՝ նշելով, որ Անգլիայի ազգային բալետը «Ժիզել» բալետային ներկայացմամբ Երևանում է՝ քաղաքապետի հրավերով։

Բալետային ամենադրամատիկ ու ամենախորհրդավոր շուրջ երկդարյա պատմությունը Ակրամ Խանի փիլիսոփայությամբ դարձել է 21-րդ դարի գլուխգործոց: Երկու օր և երեք ներկայացում՝ Օպերային թատրոնի բեմում: Թատերախումբը Երևանում է գեղարվեստական, ստեղծագործական, տեխնիկական 90 հոգանոց կազմով:

Անգլիայի ազգային բալետի երևանյան հյուրախաղերը բացառիկ են ու պատմական: Երևանը 11-րդ մայրաքաղաքն է աշխարհում, որն ընդունում է անգլիական թատերախմբին։

Մշակութային նախագիծը կարևոր է նաև իր կրթական նշանակությամբ՝ հանդիսատեսին մատուցելով միայն բարձրարժեք արվեստ:

Հատուկ ներկայացման համար օդային, ծովային և ցամաքային ճանապարհով շուրջ 25 տոննա ռեկվիզիտ, դեկորացիա, լուսային-ձայնային տեխնիկական միջոց է բերվել Երևան: