Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ին ծառայողական ավտոկայանատեղ հատկացնել․ ավագանին նախագիծ է ներկայացրել

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Երևանի ավագանին մայիսի 14-ին նիստ կգումարի։ Օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից միայն 2-ն է զեկուցվող։

Չզեկուցվող հարցերից մեկը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին է։ Նախագծով առաջարկվում է Արշակունյաց պողոտայի հ.11/1 շենքին հարակից ճանապարհահատվածի երթևեկելի մասի տեղային լայնացման հատվածում, Հալաբյան 22/5 շենքի հարակից ճանապարհահատվածում և Կոմիտասի պողոտա հ.52 շենքի թիվ 72 տարածքին հարակից ճանապարհահատվածում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ին իրավունք տալ կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հեղինակած նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու թույլատրման խնդրանքով դիմել է «Սաս Գրուպ» ՍՊ ընկերությունը:

Նշենք, որ որոշման ընդունման դեպքում այլ տրանսպորտային միջոցները նշված հասցեներում շաբաթվա բոլոր օրերին կայանման սահմանափակում կունենան, սակայն, եթե այնուամենայնիվ կայանեն այդ հատվածներում՝ «ՍԱՍ Գրուպ» ընկերությունը իրավունք չունի վճար գանձելու։

Արփի Հակոբյան