Ուկրաինայի իշխանությունները տարհանում են բնակչությանը Վոլչանսկից ու հարևան շրջաններից

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրանական Վոլչանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Թամազ Ղամբարիշվիլին հայտնել է, որ ռուսական կտրուկ ուժեղացված գնդակոծության պատճառով իշխանությունները սկսել են Վոլչանսկի և հարակից շրջանների բնակիչների կամավոր տարհանումը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այժմ մենք տարհանում ենք բնակչությանը՝ ըստ ցանկության։ Մարդկանց մեծամասնությունը հեռանում է սեփական մեքենաներով, բայց մենք հումանիտար կենտրոնի հետ միասին կազմակերպում ենք այն մարդկանց տեղափոխումը, ովքեր հնարավորություն չունեն ինքնուրույն հեռանալ»,- ասել է նա։

Ղամբարիշվիլին հայտնել է, որ այժմ Վոլչանսկ քաղաքում ապրում է մոտ 3 հազար մարդ (մինչ պատերազմը բնակչությունը կազմում էր շուրջ 17 հազար մարդ):

Ղամբարիշվիլիի խոսքով՝ մարդկանց դուրս են բերում Վոլչանսկից և մոտակա բնակավայրերից, որոնք այժմ գտնվում են զանգվածային հրետակոծության տակ, և տեղափոխում են Խարկով։

«Քաղաքը զանգվածաբար հրետակոծվում է։ Ինչպես տեղացիներն են ասում՝ նման բան դեռ չեն լսել ու տեսել։ Ամբողջ բնակավայրի, ամբողջ քաղաքի զանգվածային գնդակոծում է։ Ահա թե ինչու է հիմա այնտեղ լինելը վտանգավոր»,- ասել է նա:

Ըստ պաշտոնյայի՝ Վոլչանսկի հրետակոծությունը անընդհատ է եղել, բայց ուրբաթ գիշերը ժամը 3-ից սկսած կտրուկ ուժեղացել է։ Միաժամանակ, ռուս զինվորականները կիրառել են բազմակի արձակման հրթիռային համակարգեր, հրետանի և կառավարվող ռումբեր։ Նա հավելել է, որ գնդակոծության հետևանքով բազմաթիվ ավերածություններ են եղել, սակայն զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։