Բայդենը սպառնացել է դադարեցնել Իսրայելին որոշ զինատեսակների մատակարարումը

Լուրեր

07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սպառնացել է դադարեցնել որոշ զինատեսակների մատակարարումն Իսրայելին, եթե վերջինը ռազմական գործողություն սկսի Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես հստակ հասկացրել եմ՝ եթե իսրայելցիները մտնեն Ռաֆահ, ինչը դեռ չեն արել, ապա ես նրանց զենք չեմ մատակարարի, որը նրանք օգտագործել են նման գործողությունների համար»,- ասել է Բայդենը CNN-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Ռաֆահի գործողությունն «ուղղակի սխալ է»։

«Մենք չենք պատրաստվում դրա համար զենք և հրետանային զինամթերք տրամադրել»,- ընդգծել է Բայդենը։

Նա, միաժամանակ, վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Իսրայելին մատակարարել այն ամենը, ինչ անհրաժեշտ է պաշտպանական կարողությունները պահպանելու, մասնավորապես՝ «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի համար։

«Մենք չենք հրաժարվում Իսրայելի անվտանգության ապահովումից։ Սակայն մենք հրաժարվում ենք աջակցել նրա կարողությանը պատերազմ մղելու նման շրջաններում»,- նշել է Բայդենը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը հետաձգել է 907 կգ քաշով 1800 ռումբերի և 226 կիլոգրամ քաշով 1700 ռումբի մատակարարումն Իսրայելին։ CNN-ին տված հարցազրույցում Բայդենն ասել է, որ Գազայի հատվածում նման ռումբերի կիրառման հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ ԱՄՆ նախագահը մտավախություն ունի, որ Իսրայելի  բանակը կարող է օգտագործել այդ ռումբերը Ռաֆահի վրա հարձակվելիս, գրում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ պարբերականի՝ Վաշինգտոնը դիտարկում է նաև Իսրայելին նման ռումբերի ուղղորդման համակարգերի մատակարարումը դադարեցնելու հարցը։

CNN-ը հայտնում է, որ Բայդենը գտնվում է իր կուսակից դեմոկրատների ուժեղ ճնշման տակ, որոնք պահանջում են սահմանափակել Իսրայելին զենքի մատակարարումները և մատնանշում Գազայի հատվածում ծագած մարդասիրական ճգնաժամը։