ԵԽ ավելի քան 30 պատգամավոր դիմել են Բորելին՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակից զրկելու պահանջով

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Եվրախորհրդարանի ավելի քան 30 պատգամավորներ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին կոչ են արել կասեցնել Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը: Եվրոպացի պատգամավորների նամակում ասվում է, որ  Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական նմանակի ընդունման գործընթացում խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը գերազանցել են թույլատրելի չափը։

«Այս պահվածքն է՛լ ավելի է մեծացրել լարվածությունն ու բևեռացումը վրացական քաղաքականության և հասարակության մեջ»,- նշել են Եվրախորհրդարանի պատգամավորները:

Նրանց պնդմամբ՝ այս գործողությունները հակասում են Եվրահանձնաժողովի 9 քայլերին, և որ դա այլևս չի կարելի անտեսել։

«Մենք կոչ ենք անում հաստատակամ դիրքորոշում ունենալ և համապատասխան միջոցներ ձեռնարկել, որոնք հստակ ազդանշան կուղարկեն Վրաստանի կառավարությանը։ Վրաստանի կառավարության և իշխող «Վրացական երազանք» կուսակցության պահվածքը հակասում է ԵՄ թեկնածու երկրի պարտավորություններին։ Ըստ այդմ, Վրաստանի թեկնածուի կարգավիճակը պետք է կասեցվի՝ առանց անդամակցության հետագա առաջընթացի։ Երկրորդ՝ պետք է վերանայվի Եվրամիության կողմից պետական բյուջեի և կառավարության ծրագրերի ֆինանսավորումը։ Երրորդ՝ Վրաստանի առաջընթացը Եվրահանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի հանձնարարականի կատարման հարցում պետք է գնահատվի առանց հետագա ուշացման»,- ասված է հայտարարության մեջ։

Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելին նաև կոչ են արել «կոշտ դիրք գրավել» և միջոցներ ձեռնարկել, որոնք «հստակ ուղերձ կհղեն Վրաստանի իշխանություններին»։ Նրանք ընդգծում են, որ «վերջին տարիներին  անխոնջ աշխատել են՝ աջակցելու վրաց ժողովրդին և ԵՄ-ին միանալու նրա ձգտումներին», և կշարունակեն դա անել, թեև «ժողովրդավարական չափանիշները նույնն են ԵՄ բոլոր թեկնածու երկրների համար և պետք է հարգվեն»։