ՌԴ Պետեդուման օրենք է ընդունել, որն «օտարերկրյա գործակալներին» արգելում է մասնակցել ցանկացած ընտրության

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որն արգելում է «օտարերկրյա գործակալներին» որպես թեկնածու մասնակցել ընտրությունների բոլոր մակարդակներում՝ տեղականից մինչև դաշնային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օրենքի համաձայն՝ «թեկնածուն պարտավոր է դադարեցնել օտարերկրյա գործակալի կարգավիճակը՝ մինչև թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը»։ Այս դեպքում արդեն գրանցված թեկնածուն չի կարող ճանաչվել որպես «օտարերկրյա գործակալ»։

Այս փոփոխությունները ներառվել են արդեն իսկ առաջին ընթերցումն անցած ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթում։

Ներկայում «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում ընդգրկված են, մասնավորապես, Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր Բորիս Վիշնևսկին («Յաբլոկո» կուսակցություն), Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորներ Դարյա Բեսեդինան («Յաբլոկո»), Եվգենի Ստուպինը և Միխայիլ Տիմոնովը («Արդար Ռուսաստան» կուսակցություն)։

Նրանք փորձել են դատարանում վիճարկել իրենց այս կարգավիճակը, սակայն ապարդյուն։