Անկարան միանում է Հաագայի դատարանում Իսրայելի դեմ գործին․ Թուրքիայի ԱԳ նախարար

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Թուրքիան տարբերակներ է ուսումնասիրում Իսրայելի դեմ դատական ​​հայցին միանալու համար, որն ավելի վաղ Միջազգային քրեական դատարան էր ներկայացրել Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ինդոնեզիայի իր պաշտոնակից Ռետնո Մարսուդիի հետ մամուլի ասուլիսում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Մենք այսօր մեր գնահատականների արդյունքները ներկայացրել ենք մեր նախագահին և, համաձայն ընդունված քաղաքական որոշման, առաջին անգամ ուզում եմ դրա մասին հայտարարել այստեղ։ Որպես Թուրքիա՝ մենք որոշել ենք միանալ Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Իսրայելի դեմ միջազգային դատարանում հարուցված գործին։ Հուսով ենք, որ այս քայլով Արդարադատության միջազգային դատարանում իրականացվող գործընթացը ճիշտ ուղղությամբ կշարժվի»,- ասել է Ֆիդանը։

Նա նշել է, որ երբ Անկարայի ուսումնասիրության իրավական տեքստն ավարտվի, պաշտոնական դիմումը կներկայացնեն դատարան՝ քաղաքական որոշումը գործնականում կիրառելու համար:

«Մենք կշարունակենք լինել Պաղեստինի ժողովրդի կողքին բոլոր իրավիճակներում»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։