Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է 2022թ․ հունվարին բողոքի ցույցերի ժամանակ իշխանության չարաշահման գործով

Լուրեր

07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
Բոլորը

Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի ներքին գործերի նախկին նախարար Էրլան Թուրգումբաևին 2022 թվականի հունվարին զանգվածային անկարգությունների գործով, հայտնում է երկրի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ նախկին նախարարը բերման է ենթարկվել ապրիլի 29-ին։ Նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ (Ղազախստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մաս): Քրեական գործով կան տեղեկություններ, որոնք հանդիսանում են պետական գաղտնիք, հետևաբար, «նախաքննության այլ տվյալներ բացահայտման ենթակա չեն»։

Tengri News-ը հիշեցնում է, որ մարտին Գլխավոր դատախազությունը նախկին նախարարին հարցաքննել է իրավապահների նկատմամբ հետաքննության շրջանակում՝ կապված հունվարյան բողոքի ցույցերի ժամանակ օրենքն ու կարգը և անվտանգությունը չապահովելու հետ:

Հիշեցնենք՝ 2022 թվականի հունվարի սկզբին Ղազախստանի արևմուտքում գտնվող նավթագործների Ժանաոզեն քաղաքում բողոքի ակցիաներ են սկսվել հեղուկ գազի գների բարձրացման դեմ։ Այնուհետեւ բողոքի ակցիաները տարածվել են այլ մարզերում, ցուցարարները սկսել են քաղաքական պահանջներ ներկայացնել։

Որոշ քաղաքներում բողոքի ցույցերը վերաճել են անվտանգության ուժերի հետ բախումների և կառավարական շենքերի գրոհի։ Օրինակ՝ Ալմաթիում ցուցարարները մի քանի ժամով գրավել են օդանավակայանը։ Բողոքի ցույցերի առաջին օրերին անվտանգության ուժերը ցրել են ցուցարարներին՝ օգտագործելով արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ։ Հունվարի 6-ի գիշերն Ալմաթիում հրաձգություն է սկսվել։ Հունվարի 7-ին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամայել է անվտանգության ուժերին և բանակին առանց նախազգուշացման կրակել «ահաբեկիչների» վրա։

Պաշտոնական տվյալներով՝ անկարգությունների ժամանակ մահացել է 238 մարդ։ Գլխավոր դատախազությունը նաև հայտարարել է, որ Ալմաթիում և այլ քաղաքներում պետական կառույցների, նախագահական նստավայրի, խանութների և այլ շենքերի վրա զինված հարձակումների հետևանքով զոհվել է 92 մարդ։