«Մի մատով երկու աչքդ կհանեմ», «չերեզ ոստիկանություն ընտանիքիդ բռնել կտամ» արտահայտությունների համար դասղեկը ներողություն է խնդրել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևանի 140 դպրոցի երկրորդ դասարանի աշակերտի մորաքույր Կարինե Բրեյանն այսօր Factor.am-ին պատմել է, որ դպրոցում երեխայի նկատմամբ դասղեկի հնչեցրած վիրավորանքների մասին տեղեկությունը ճիշտ է։

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում պնդել էր, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Կարինե Բրեյանն ընդգծում է՝ երեկ դպրոցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ուսուցիչը ներողություն է խնդրել և ասել, որ վրիպել է։

«Դասղեկը բացատրագիր է գրել և նշել, որ երեխային ասել է «մի մատով երկու աչքդ կհանեմ», «չերեզ ոստիկանություն ընտանիքիդ բռնել կտամ» և, միգուցե, երեխային վախի մթնոլորտում է պահել, բայց ասել է, որ չի ուզեցել նման ձև արտահայտվել», – ասաց երեխայի մորաքույրը՝ հավելելով, որ ապատեղեկատվություն են միայն երեխային հարվածելու մասին տարածվող լուրերը։ Կարինե Բրեյանը հարց է բարձրացնում, եթե երեխան ինչ-որ անկարգ բան է արել, ինչու դասղեկը չի զանգահարում ծնողներին և ասում այդ մասին։

«Ամբողջ գիշեր երեխան չի քնում, մտածում է, որ ոստիկաններ են գալու, դասի չի ցանականում գնալ։ Մենք դասղեկին նաև ասել ենք, որ երեխային դպրոցում անհանգստացնում են, սակայն նա մեզ ոչինչ չի պատասխանել»։

Նրա խոսքով՝ երեխայի նկատմամբ նման պահվածքի պատճառ կարող է լինել դպրոցի դրամահավաքներին չմասնակցելը, որը ըստ երեխայի մորաքրոջ՝ դպրոցում հաճախ է լինում։

Նշենք, որ երեկ samshyan.com-ը գրել էր, որ Երևանի 140 դպրոցում Կարինե Բրեյանի քրոջ երեխայի հասցեին դասղեկը վիրավորանքներ է հնչեցնում, երեխային վախի մթնոլորտում պահում և հարվածներ հասցնում։ Դպրոցի տնօրենը երեկ դպրոցում տիրող իրավիճակի շուրջ մեկնաբանություն տալ չցանկացավ։

Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը Factor.am-ին փոխանցեց, որ հանրակրթության վարչության աշխատակիցների, ծնողների, ուսուցչի և տնօրինության մասնակցությամբ համատեղ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել, որի արդյունքում միջադեպը հարթվել է։

Անի Թամրազյան