Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրախորհրդարանը ձայների 474 կողմ, 4 դեմ և 51 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ընդունել է բանաձև, որով դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումների համար։

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել 2023 թվականի դեկտեմբերին ձերբակալված իրավապաշտպան Իլհամիզ Գուլիևին և բոլոր մյուս քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ԵՄ-ի և այլ երկրների քաղաքացիներին։

«Կոչ ենք անում իշխանություններին՝ չեղարկել ճանապարհորդության արգելքը, հանել տնտեսագետ և ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուին ուղղված բոլոր մեղադրանքները և նրան անկախ բժշկական օգնություն տրամադրել ապրիլի 22-ին բանտից տնային կալանքի տակ հայտնվելուցց հետո։ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են COP29-ն ընդունող երկիր լինելու հետ»,- ասվում է բանաձևում:

Եվրոպացի պատգամավորները նաև կոչ են արել Եվրահանձնաժողովին՝ դիտարկել «էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման հարցը»։ Նրանք պնդում են, որ գործընկերության մասին ցանկացած ապագա համաձայնագիր պետք է պայմանավորվի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և երկրում մարդու իրավունքների վիճակի բարելավմամբ:

Փաստաթղթում պատգամավորները նաև կրկնում են իրենց կոչը՝ «ԵՄ-ի պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, որոնք թույլ են տվել մարդու իրավունքների լուրջ խախտումներ»։

Նշենք, որ ակտիվիստ Իլհամիզ Գուլիևը ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով այն բանից հետո, երբ նա, լինելով ոստիկանության ոչ պաշտոնական աշխատակից, Abzas Media-ին պատմել է, թե ինչպես է ոստիկանությունը կեղծում թմրամիջոցների հետ կապված քրեական գործերը։

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ։ Խուզարկություններ են իրականացվել Abzas Media-ի, Toplum TV-ի գրասենյակներում և որոշ լրագրողների բնակարաններում։ Միջազգային կառույցները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել բռնաճնշումներն ու լրագրողներին ազատ արձակել։

Էմմա Չոբանյան