ՌԴ-ն Բելառուսում մի քանի տասնյակ միջուկային զենք է տեղակայել. Լուկաշենկո

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը Բելառուսում մի քանի տասնյակ միջուկային զենք է տեղակայել։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Համաբելառուսական ժողովրդական ժողովում հանրապետության ռազմական դոկտրինի և անվտանգության հայեցակարգի քննարկման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռազմավարական զենքն այստեղ վերադարձնելու կարիք չկա։ Սակայն տակտիկական զենքի մասին խոսք լինել էլ չի կարող, դրանք պետք է լինեն Բելառուսի տարածքում»,- ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն ընդգծել է, որ, իր պնդմամբ, Ռուսաստանը որոշել է վերադարձնել «N քանակությամբ զինամթերք»։

«Մի քանի տասնյակ ամենաժամանակակից միջուկային զենքեր»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտել էր Մինսկի և Մոսկվայի միջև ռուսական մարտավարական միջուկային զենքի՝ Բելառուս տեղափոխելու շուրջ պայմանավորվածությունը։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն այս որոշումը որակել էր որպես «անպատասխանատու գործելակերպի հերթական օրինակ, որը մենք տեսել ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինա նրա լայնամասշտաբ ներխուժման պահից ի վեր»։