Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները հայտնվեն Լեհաստանում, ՌԴ-ի համար ռազմական թիրախ կդառնան․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Եթե ՆԱՏՕ-ի երկրների միջուկային օբյեկտները մշտապես տեղակայվեն Լեհաստանի տարածքում, կդառնան Ռուսաստանի ռազմական թիրախը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Իհարկե, ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելությունների պրակտիկայի ընդլայնումը, անկախ նրանից, թե որը կդառնա այդ երկիրը կամ երկրները, որոնք կարող են միանալ այդ պրակտիկային արդեն մասնակցողներին, զուտ ապակայունացնող բնույթ է կրում։ Իսկ փաստացի՝ դա սպառնալիք է»,- ասել է նա։

Պաշտոնյան նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրների համատեղ միջուկային առաքելությունների մոտեցումը ռուսական սահմաններին ավելի է սրում Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված սպառնալիքները։

«Ես արդեն չեմ խոսում մշտական տեղակայման մասին, ինչի մասին խոսում են նաև Վարշավայի տաք գլուխները։ Ուստի բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր հիմա ոգևորությամբ քննարկում են նման սխեման Լեհաստանում և արտերկրում, պետք է հասկանան՝ այս ուղղությամբ տեղաշարժերը Լեհաստանին անվտանգություն չեն ավելացնի, համապատասխան օբյեկտները անպայման թիրախ կդառնան։ Եվ դրանք կլինեն մեր ռազմական պլանավորման առաջնագծում»,- ասել է Ռյաբկովը։

Նա Լեհաստանում ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտների տեղակայման մասին քննարկումն անվանել է «զարգացող պատմություն»՝ ընդգծելով, որ Մոսկվան հետևում է, թե ինչպես են «Լեհաստանի գործադիր իշխանության տարբեր հատվածներ, և ոչ միայն, աշխատում այս թեմայի շուրջ իրենց ներքին դիսկուրսում»։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ավելի վաղ հայտարարել էր, որ Լեհաստանի իշխանությունները բազմիցս քննարկել են Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի միջուկային փոխանակման ծրագրի շրջանակում հանրապետությունում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը և դրա պատրաստակամությունը հայտնել անհրաժեշտության դեպքում։