Փաշինյանը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով իրավաքաղաքական գնահատականից․ ՀՅԴ Բյուրո

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին կանգնած ենք նոր գոյաբանական մարտահրավերների դեմ հանդիման։ Այս մասին ասվում է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ։

«Մեր անժամանցելի իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբեւէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա։ Վերջին մի քանի տարիներին նոր թափ են ստացել թուրք-ադրբեջանական տանդեմի թշնամական ոտնձգությունները Հայաստանի եւ հայության դեմ։ Ակնհայտ է, որ հետեւողականորեն թելադրվող մի շարք նախապայմաններից է նաեւ ցեղասպանության մեղադրանքի միջազգային ճանաչումը հետապնդելուց հրաժարվելու պահանջը։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները։ Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ օրերս արվեցին հայտարարություններ, որոնք մինչև այսօր առաջ են քաշվել պաշտոնական Անկարայի կողմից և հանդիսանում են բացառապես թուրքական թեզեր:

ՔՊ-ական իշխանության այս դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուն միտված անհանդուրժելի քայլ է։ Իր հերթին, երկրի քաղաքական առաջին դեմքը սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն, փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից, որը հաստատված է հայ և օտարազգի պատմաբանների ու ցեղասպանագետների կողմից և ընդունվել ու դատապարտվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի, մի շարք այլ միջազգային ատյանների, բազմաթիվ երկրների, այդ թվում՝ գերտերությունների խորհրդարանների ու կառավարությունների եւ պետությունների ղեկավարների կողմից:

Այս նույն համատեքստում փորձ է արվում իրար հակադրել պատմական ու իրական Հայաստանը, մեր անցյալն ու ներկան, հայրենիքն ու պետությունը։ Ակնհայտ է, որ ՔՊ-ական իշխանության դրսևորած այս ժխտողական կեցվածքը հետևողական շարունակությունն է թուրք-ադրբեջանական պարտադրանքներին տեղի տալու որդեգրված քաղաքականության: Իբր Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված, խաղաղության հասնելու ՀՀ ներկա իշխանությունների այս վարքագիծը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, այլ վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը, ինչը հակասում է միջազգային իրավունքին։ Հատկանշական է, որ դատապարտելի այս քաղաքականությունն իրականացվում է այն պայմաններում, երբ Անկարա-Բաքու առանցքը ցեղասպանություն գործադրեց Արցախի հայ բնակչության նկատմամբ եւ էթնիկ զտման ենթարկեց Արցախը: Հենց այս պահին էլ Ադրբեջանը շարունակում է մշակութային ցեղասպանությունը Արցախում նույն ձեռագրով, որով Թուրքիան հայկական հետքերը տասնամյակներ շարունակ վերացնում է Արևմտահայաստանում: Կասկած չկա, սակայն, որ հայ ժողովուրդը, ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի, վճռականորեն տեր է իր արդար իրավունքներին, եւ Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ հրաժարվելու այդ իրավունքներից»,- նշված է հայտարարության մեջ։