Ռուբինյանն ու ՀՀ-ում Հունաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանում իրավիճակը
Քաղաքականություն
23.04.2024 | 13:06Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 23-ին ընդունել է մեր երկրում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում:
Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը: