Ռուսական բանակը Շահեդներով ու հրթիռներով հարվածել է Օդեսային և Կիևին, վիրավորվել է յոթ մարդ, այդ թվում՝ երեխաներ

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 23-ի գիշերը ռուս զինվորականները «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով գրոհել են Օդեսան և Կիևը։ Օդեսայում հարձակման հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, հայտնում են տեղական իշխանությունները, գրում է Current Time-ը։

«Օդեսայում հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, հրդեհ է բռնկվել։ Մեր փրկարարներին հաջողվել է փրկել 34 մարդու, նրանցից 3-ը՝ երեխա։ Յոթ մարդ վիրավորվել և տուժել է, նրանցից երկուսը երեխաներ են»,- գրել է Օդեսայի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Տեղական Telegram-ալիքները հաղորդել են  հզոր պայթյունների մասին: Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հրապարակել է ավերված երկհարկանի տների լուսանկարներ, որոնք հավանաբար վնասվել են անօդաչու թռչող սարքերից։
Մինչ այդ, Կիևի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել էր, որ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա գրոհած բոլոր «Շահեդները» խոցվել են։
«Հակառակորդի բոլոր թիրախները ոչնչացվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Մայրաքաղաքում ավերածություններ կամ զոհեր չեն գրանցվել», – հայտնել է Կիևի վարչակազմի Telegram-ալիքում։