Գերմանիայի նախագահը Թուրքիա այցի շրջանակում առաջինը հանդիպել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերն այցով Թուրքիայում է՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի առթիվ։ Նա ժամանել է Ստամբուլի օդանավակայան, որտեղ նրան դիմավորել են Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը, Անկարայում Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցը, Բեռլինում Թուրքիայի դեսպան Ահմեդ Բաշար Շենը և այլ պաշտոնյաներ։

Շթայնմայերն այցելելու է նաև Անկարա և Այնթափ։

Ուշագրավ է, որ Գերմանիայի նախագահն առաջինը հանդիպել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Նա Շթայնմայերին դիմավորել է Սիրքեջի երկաթուղային կայարանում։ Նրանք այցելել են կայարանում գտնվող ցուցահանդես, որը պատմում է թուրք աշխատավորների՝ Գերմանիա գաղթի մասին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) հավաքել է ձայների ավելի քան 37,76 տոկոսը, ԱԶԿ-ն՝ 35,48 տոկոսը։ Անկարայում ընդդիմադիր գործող քաղաքապետ Մանսուր Յավաշը հավաքել է ձայների 60,38 տոկոսը, ԱԶԿ-ի թեկնածու Թուրղութ Ալթինոքը՝ 31,69 տոկոսը, Ստամբուլում՝ գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ 51,14 տոկոսը, Էրդողանի թեկնածու Մուրադ Քուրումը՝ 39,59 տոկոսը։ Իմամօղլուն Էրդողանի հիմնական քաղաքական մրցակիցն է, որը, չնայած իշխող ուժի մեծ ջանքերին, կարողացավ կրկին հաղթել Ստամբուլի ընտրություններում։ Այս հաղթանակը ոչ միայն ամրապնդել է Իմամօղլուի քաղաքական դիրքը, այլ նրան դարձրել ապագա նախագահական ընտրություններում այդ պաշտոնի պոտենցիալ հավակնորդ:

Սպասվում է, որ Շթայնմայերի հանդիպումը նախագահ Էրդողանի հետ տեղի է ունենալու Անկարայում ապրիլի 24-ին։