Համագործակցության արդյունավետ քննարկումներ Վաշինգտոնում․ նախարարը բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ է ունեցել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների շրջանակներում Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Համագործակցության բավականին լայն օրակարգով արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել ՀԲ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի, ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ հարկաբյուջետային հարցերի վարչության, Եվրոպական ներդրումային բանկի, ԱՄՆ գանձապետարանի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակներում:

Մասնակցություն է ապահովվել նաև Մարդկային կապիտալի նախարարական հանդիպմանը, որն այս տարի նվիրված է եղել մարդկային կապիտալի ոլորտում արհեստական բանականությանը, թվային լուծումներին և տեխնոլոգիաներին:

Միաժամանակ, ՀՀ ՖՆ պատվիրակությունը մասնակցել է Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի և ԱՄՀ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նախարարների ու կառավարիչների հետ համատեղ հանդիպումներին: Վերջին հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարել ՀՀ ընթացիկ տնտեսական զարգացումներին և հեռանկարներին:

Երկկողմ հարթակում ՖՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների, Չեխիայի, Գերմանիայի, Սլովենիայի պատվիրակությունների հետ: Քննարկվել են ընթացիկ համագործակցության ակտիվացմանն ու շրջանակի ընդլայնմանն ուղղված հարցեր, անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Երևանում կայանալիք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպմանը, մասնավորապես, հայկական կողմը վերահաստատել է տարեկան մասնակցության հրավերները՝ ուղղված գործընկեր երկրների համապատասխան ներկայացուցիչներին:

ՖՆ պատվիրակության օրակարգի կարևոր մաս են կազմել միջազգային կապիտալի շուկայում ՀՀ գործընկերների ու ներդրողների հետ հանդիպումները: Առանձին քննարկումներ են կայացել «J.P. Morgan», «Citi», «Morgan Stanley»-ի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ տնտեսական իրավիճակին և ապագա համագործակցության հարցերի: