Թբիլիսիի դպրոցներում ահաբեկչությունների մասին տեղեկություններ են տարածվել

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի դպրոցներում նախապատրաստվող ահաբեկչությունների մասին տեղելություններ են տարածվել համացանցում, մասնավորապես, տելեգրամյան ալիքներում։ Վրաստանի «Առաջին ալիքը», վկայակոչելով Պետական անվտանգության ծառայությանը, հայտնում է, որ հակաահաբեկչական հատուկ միջոցառումների արդյունքում Թբիլիսիի դպրոցներում պայթուցիկ սարքեր կամ նյութեր չեն հայտնաբերվել։

«Ապրիլի 21-ին սոցիալական ցանցերում, մասնավորապես, Տելեգրամում տարածվող տեղեկությունների հետ կապված Թբիլիսիի ուսումնական հաստատություններում և առևտրի կենտրոններում պայթուցիկ սարքերի հնարավոր տեղադրման, ինչպես նաև սպասվող ահաբեկչությունների հետ կապված սպառնալիքների մասին, Պետական ​​անվտանգության ծառայության հակաահաբեկչական ստորաբաժանումներն ամբողջ գիշեր համապատասխան օպերատիվ-որոնողական աշխատանքներ են իրականացրել։ Հատուկ հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում պայթուցիկ կամ այլ սարքավորում չի հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Պետանվտանգության ծառայության ստորաբաժանումը շարունակում է օպերատիվ որոնողական աշխատանքներները։