Վարդանաշեն և հարակից գյուղերի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Վարդանաշեն, Երասխահուն բնակավայրերի շուրջ 100 գյուղացիները, որոնք ոռոգման ջրի գնի բարձրացման համար փակել էին Մարգարա-Վանաձոր միջպետական ճանապարհը, այժմ այն բացել են։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Վարդանաշենի վարչական ղեկավար Միհրան Հովհաննիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ արտեզյան հորերի պոմպերի վրա ջրաչափեր են տեղադրվել, որոնց պատճառով ջուրը կրկնակի թանկացել է, վրդովված գյուղացիներն էլ այս քայլին են դիմել։

«Անցյալ տարի, երբ գյուղացիները 1 հեկտար առվույտը ջրել են, արժեքը կազմել է 16 հազար դրամ, այս սեզոնին հողօգտագործողները ջրել են առվույտի ցանքատարածությունները և գինը բարձր է կազմել, գյուղացի կա, որ ջրել է և գինը 45 հազար դրամ է կազմել։ Գյուղացիները բողոքում են, որ հնարավորություն չունեն նման բարձր արժեքով ոռոգման ջրի համար վճարել։ Պահանջում են, որ ոռոգման ջրի արժեքը նվազեցնեն»,- ներկայացրեց վարչական ղեկավարը։

Վարդանաշենի վարչական ղեկավարն ասաց, որ Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարը հանդիպել է ճանապարհը փակած գյուղացիների հետ և խոստացել խնդիրը բարձրաձայնել մարզպետարանում։

Գյուղացիներն էլ բացել են ճանապարհը՝ պայմանով, որ մարզպետարանն ու Կառավարությունը խնդիրը կլուծեն։

Մանյա Պողոսյան