Նոր նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային
Հուլիսի 10-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական նախարարության լրատվական ծառայությունը:
Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշի վրա պատկերված է Ամբերդի ամրոցը։ Պատկերի ներքևում՝ հայերեն և անգլերեն լեզուներով, միջնադարյան ոճով գրված է ամրոցի անվանումը։ Այն թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: