ԵՄ երկրները համաձայնության են եկել Իրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում պայմանավորվել են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ Իսրայելի վրա աննախադեպ հարձակման համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Մենք որոշել ենք լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։ Սա հստակ ազդանշան է, որը ցանկանում ենք ուղարկել»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Նա ընդգծել է, որ Իրանը պետք է հայտնվի միջազգային մեկուսացման մեջ։

«Եվրախորհուրդը խստորեն և միանշանակ դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա, վերահաստատում իր լիակատար համերաշխությունն Իսրայելի ժողովրդի հետ և հավատարմությունը Իսրայելի անվտանգությանն ու կայունությանը տարածաշրջանում»,- ասված է հանդիպման առաջին օրվա վերջում ընդունված հռչակագրում։

Հակամարտության բոլոր կողմերին ԵՄ երկրների ղեկավարները կոչ են արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել։

«Եվրախորհուրդը կոչ է անում Իրանին և նրա վստահված անձանց՝ դադարեցնել ցանկացած հարձակում, ինչպես նաև կոչ է անում բոլոր կողմերին՝ ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում»,- ասվում է եզրափակիչ հայտարարության մեջ։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Իսրայելին կոչ էր արել զերծ մնալ զանգվածային հարձակումից՝ ի պատասխան Իրանի հարձակման, արտգործնախարար Աննալենա Բերբոքն էլ զսպվածության կոչ էր արել։