Հայաստանում զբոսաշրջիկներին առաջարկելու յուրօրինակ վայրեր շատ կան, որոնց մասին քիչ է խոսվում. Զ. Զեյթունցյան

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

Հուլիսի 10-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում` Զբոսաշրջության պետական կոմիտեի և հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպումը նվիրված էր ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի և հայաստանյան լրատվամիջոցների համագործակցության առավել ակտիվացմանը՝ ուղղված՝ Հայաստանի և Արցախի զբոսաշրջային ներուժի, հնարավորությունների վերաբերյալ Հայաստանի բնակչության և Սփյուռքի շրջանակներում իրազեկվածության բարձրացմանը։

 

«Տարեցտարի ավելանում է Հայաստան այցելությունների թիվը, ովքեր ցանկանում են ծանոթանալ երկրի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին և խոհանոցին։ Բացի հայտնի զբոսաշրջային կենտրոններից Հայաստանում զբոսաշրջիկներին առաջարկելու յուրօրինակ վայրեր շատ կան, որոնց մասին, սակայն քիչ է խոսվում, ներկայացվում ու հրապարակվում»,- հանդիպմանը նշեց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։

Նա նաև հավելեց, որ Հայաստանն ունի հանգստի շատ լավ հնարավորություններ, և կան վայրեր, որոնց մասին, ինչպես մեր հասարակությունը, այնպես էլ Սփյուռքը տեղեկացված չէ։

Նշենք, որ պետական քաղաքականության հիմնական խնդիրներից է, ինչպես ներգնա զբոսաշրջության մեջ առավել ավելացնել սփյուռքահայության այցելությունները, այնպես էլ զարգացնել ներքին զբոսաշրջությունը Հայաստանում և Արցախում։ Եվ այս երկու խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ է առավել ակտիվացնել կոմիտեի և լրատվամիջոցների համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ համագործակցությամբ մշակել և որոշել երթուղիները դեպի վայրեր, որոնց մասին առավել քիչ տեղեկատվություն կա և կազմակերպել լուսաբանում, քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավորությունները և քայլերը: