Թբիլիսիում ոստիկանությունը ցուցարարների դեմ հատուկ միջոցներ է կիրառել. 11 մարդ բերման է ենթարկվել

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիում հատուկ նշանակության ջոկատները հատուկ տեխնիկա են կիրառել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարների դեմ։  Հատուկ ջոկատայինների և ցուցարարների միջև առճակատումը սկսվել է հարակից փողոցներում գտնվող խորհրդարանի ելքերից մինչև լիագումար նիստի ավարտը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը մինչև ուշ երեկո մնացել է Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց։

ՆԳՆ-ն հայտարարել է, որ անօրինական գործողությունները ճնշելու համար օգտագործել են այսպես կոչված «պղպեղի սփրեյ»։
Գերատեսչությունը պնդում է, որ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են առարկաներ, այդ թվում՝ քարեր և շշեր, ինչի հետևանքով ՆԳՆ աշխատակիցներից մեկը վիրավորվել է, իսկ վարչության մեքենան՝ վնասվել։ 11 անձ բերման է ենթարկվել․ նախորդ օրը հաղորդվել էր 14 մարդ։

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին բողոքի արտահայտումն ապահովել օրենքով նախատեսված շրջանակներում։ Յուրաքանչյուր ապօրինի գործողության կհետևի համապատասխան իրավական պատասխան»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում սկսել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը, որը, ըստ ընդդիմության,  մշակվել է «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենսդրության նմանությամբ։

Օրինագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը, հավանաբար, տեղի կունենա չորեքշաբթի օրը, քանի որ պատգամավորները դեռ շարունակում են ելույթները, հանդիպման ժամանակ ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։