ԱՆ-ն քննարկում է ԲՈՒՀ-ում իրավական տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթաց ներդնելու հնարավորությունը

Լուրեր

14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայաստանյան մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետների և իրավաբանական կրթություն իրականացնող կառույցների ղեկավարների հետ քննարկել է ԲՈՒՀ-երում իրավունքի բնագավառում էլեկտրոնային գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթաց ներդնելու հնարավորությունը: 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակը Էլեկտրոնային կառավարման համակարգերի լայնածավալ գործարկմամբ պայմանավորված կրթական հաստատություններում ապագա իրավաբանների պրակտիկ հմտությունների կատարելագործումն է:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության և պատմության ինստիտուտի ղեկավար Լարիսա Ալավերդյանը,  Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը:

Նախարարության աշխատակից Աննա Հարությունյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավական տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթացի ներդրման հայեցակարգային մոտեցումները, արտասահմանյան առաջատար համալսարաններում գործող ծրագրերը և ՀՀ ԱՆ առաջարկը՝ համալսարաններում դասավանդման ենթակա ծրագրերի վերաբերյալ: 

Մասնավորապես, առաջարկվել է պետական  և  մասնավոր հատվածում համապատասխան հմտություններ ունեցող իրավաբաններ պատրաստելու նպատակով բուհական ծրագրում ընդգրկել դասընթաց՝ ուղղված Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգերի, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի, դատական տեղեկատվական համակարգի, մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի կայքէջերի օգտագործման համար հմտությունների ու գիտելիքների ձեռքբերմանը: 

ՀՀ արդարադատության նախարարի խոսքով,  ապագա իրավաբանները պետք է  տեղյակ լինեն նշված համակարգերից օգտվելու հնարավորություններից ու դրանք դարձնեն իրենց ամենօրյա կիրառման գործիքը: 

Միաժամանակ, Դավիթ Հարությունյանը ֆակուլտետների ղեկավարներին առաջարկել է օգտագործել նաև www.e-draft.am-ում իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու հնարավորությունը, որպես ուսանողների գիտելիքների և վերլուծական կարողությունների ստուգման նոր գործիք:   

Հանդիպման մասնակիցները ողջունել են ՀՀ ԱՆ կողմից ներկայացված առաջարկը և պայմանավորվել համատեղ ծրագիր մշակել՝ ուղղված իրավական տեխնոլոգիաների վերաբերյալ դասավանդման ենթակա ծրագրերի ներդրմանը: