Հունաստանում վառվել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի կրակը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Փարիզում անցկացվելիք 2024 թվականի Օլիմպիական խաղերի կրակը վառվել է Օլիմպիայում՝ հնագույն օլիմպիական խաղերի ծննդավայրում, գրում է CNN-ը։

Արարողության հյուրերը հավաքվել են մարզադաշտում, որտեղ գրանցված ամենավաղ խաղերն անցկացվել են մ.թ.ա. 776 թվականին։ Հին Հունաստանի ավանդույթներով և արժեքներով ոգեշնչված բարձր սիմվոլիզմով խորեոգրաֆիկ միջոցառման ժամանակ դերասանուհիները, որոնք հագնված են եղել հին քրմուհիների նման, մտել են մարզադաշտ՝ գլխավոր քրմուհուն նրբագեղորեն ուղեկցելով Հերայի տաճար, որտեղ ենթադրվում է, որ կրոնական արարողություններ են տեղի ունեցել Հին Հունաստանում։ Քլխավոր քրմուհու դերը կատարել է հույն դերասանուհի Մերի Մինան։

Լույսի աստծո՝ Ապոլլոնի օգնությունը խնդրելով՝ գլխավոր քրմուհին արևի ճառագայթների օգնությամբ վառել է կրակը՝ պարաբոլիկ հայելու մոտ բերելով ջահը։

Արարողությանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և այլ պաշտոնյաներ։

Օլիմպիական կրակը նախ անցնելու է Հունաստանի տարածքով, իսկ մայիսի 8-ին կհասնի Մարսել։

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Փարիզում հուլիսի 26-ին։