Վրաստանում պատրաստվում են նոր ցույցերի․ խորհրդարանի շենքում անվտանգության «դեղին» մակարդակ է հայտարարվել

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Թբիլիսիում այսօր նույնպես պատրաստվում են բողոքի ցույցեր անցկացնել, հայտնում է OC Media-ն։ Նշվում է, որ քաղաքացիներն արդեն օրն են պատրաստվում հավաքվել բողոքի ցույցերի, քանի որ «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվելու է Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում այն բանից հետո, երբ իրավական հարցերի հանձնաժողովը կանաչ լույս է վառել վիճահարույց օրենքի համար։

Մինչ այդ, այսօր Վրաստանի խորհրդարանում գործելու է անվտանգության «դեղին» մակարդակ և հայտարարվել է անվտանգության լրացուցիչ միջոցառումների մասին։

«Վրաստանի խորհրդարանի շենքում անվտանգության կանոնները հաստատելու մասին խորհրդարանի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի N1/259/23 հրամանի համաձայն՝ այս տարվա ապրիլի 16-ին անվտանգության «դեղին» մակարդակը կգործի խորհրդարանի պալատում, այցելուների համար մուտքը խորհրդարանի շենք կսահմանափակվի: Միայն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հրավիրված անձանց կթույլատրվի մասնակցել ծրագրված խորհրդարանական միջոցառումներին։ Սահմանափակումը չի տարածվում հեռուստաընկերությունների/հեռուստամեդիայի հավատարմագրված լրագրողների վրա։ Այս միջոցառման նպատակը Վրաստանի խորհրդարանի շենքում աշխատանքային և անվտանգ միջավայրի ապահովումն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի առավոտյան Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում բողոքի ցույցեր էին սկսվել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ։ Մայրաքաղաքում քաղաքացիները հավաքվել էին Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ։ Ակցիայի առաջին մասը սկսվել էր առավոտյան ժամը 10-ին, երբ խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը սկսել է օրինագծի քննարկումը, երկրորդը՝ երեկոյան ժամը 7-ին։

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծին։ Այն իր բովանդակությամբ նույնական է անցյալ տարի նախաձեռնված նախագծին, որը հետ կանչվեց բողոքի ցույցերի պատճառով։