Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման համար․ Իրանի ԱԳՆ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Աշխատանքներ են տարվում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերսկսելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, փոխանցում է Mehr-ը։

«Նախապատրաստություններ են իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ​​գործունեության վերսկսման համար, լավ բանակցություններ են անցկացվել արտգործնախարարների մակարդակով, Ադրբեջանի դիվանագիտական ​​պատվիրակությունը որոշ ժամանակ առաջ՝ անցյալ տարվա վերջին, եկել էր Թեհրան՝ նախապատրաստվելու դեսպանատան վերաբացմանը»,- ասել է Քանանին՝ նշելով, որ «Իրանի և Ադրբեջանի միջև կա միաձայն կարծիք, որ երկու երկրների միջև քաղաքական համագործակցությունը պետք է զարգանա տնտեսության և այլ ոլորտների հետ մեկտեղ»։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավիի առաքելության ավարտով պայմանավորված՝ դեսպանի ընտրությունը կկատարվի վարչական ընթացակարգով։

Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Պաշտոնական Բաքուն դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» է որակել։

Միջադեպից հետո Բաքուն տարհանել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, և մինչ օրս դեսպանատան գործունեությունը դադարեցված է։ Միջադեպից հետո Բաքուն ակտիվացրել էր հակաիրանական հռետորաբանությունն ու Ադրբեջանում կրոնական ակտիվիստների և հավատացյալների ձերբակալությունները։