Ղազախստանում ՀՀ քաղաքացիների աշխատանքի համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն․ ԱԳՆ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունն անդրադարձել է այսօր Երևանում եկու երկրների միջև կնքված համաձայնագրերին։  Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության» համաձայնագրերը:
«Նշված համաձայնագրերից առաջինի կնքումը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության խթանմանը, երկու պետությունների միջև տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը, այլև Ղազախստանի տարածքում գտնվելու, այդ թվում նաև` աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքացիների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը:
ԱԳ նախարարների կողմից ստորագրված երկրորդ համաձայնագիրը միտված է միգրացիայի ոլորտում, այդ թվում՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերում երկկողմ ամուր իրավական հիմքերի ձևավորմանն ու գործընկերային հարաբերությունների խորացմանը:
Համաձայնագրերի ստորագրումը տեղի է ունեցել Ղազախսատանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ: