Բայրամովը հայտարարել է, թե կարևոր է, որ Հայաստանն արձագանքի «խաղաղության հաստատման Բաքվի ջանքերին»
Քաղաքականություն
15.04.2024 | 15:16Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ուզբեկստան աշխատանքային այցի շրջանակում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև Ռազմավարական երկխոսության երկրորդ նախարարական հանդիպմանն ունեցած ելույթում խոսել է նաև Հայաստանից։
«Կարևոր է, որ Հայաստանը փոխադարձությամբ արձագանքի տարածաշրջանում խաղաղության հաստատման Ադրբեջանի ջանքերին»,- ասել է Բայրամովը։
Նա նաև խոսել է տարածաշրջանում ներկա իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքի մասին։