Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդիից՝ որպես առանձին բնակավայր

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կառավարությունը որոշել է փոփոխություն կատարել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում։ Փոփոխություններ մասին հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Ըստ այդ փոփոխության՝ Ալավերդի համայնքի բնակավայրերի ցանկի «Ջիլիզա գյուղ» տողից հետո պետք է լրացվի «Սանահին գյուղ» տողը, այպիսով՝ Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի բնակավայրից և կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր:

Ալավերդի համայնքն է նման ցանկություն հայտնել և համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ Ալավերդի բնակավայրի Սանահին թաղամասը (նախկին Սանահին գյուղը)՝ որպես բնակավայր առանձնացնելու վերաբերյալ:

Անցած տարի ապրիլի 19-ին Կադաստրի կոմիտեում տեղի էր ունեցել ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել էր Ալավերդի քաղաքից առանձնացվող Սանահին թաղամասը որպես նոր բնակավայր «Սանահին գյուղ» անվանակոչելու հարցը, որը միաձայն ստացել էր դրական եզրակացություն:

Տեղեկացնենք, որ Սանահին գյուղը 1967 թվականից Ալավերդի քաղաքի մաս է կազմում: Գյուղն առաջին հերթին հայտնի է Սանահինի վանքով, որը հանդիսանում ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Սանահինի պատմությունն սկսվում է 10-րդ դարից վանական համալիրի հիմնադրմամբ: Գյուղն ունի 273 տնային տնտեսություն:

Համաձայն բնակչության ռեգիստրի տվյալների՝ գյուղում հաշվառված է 800 բնակիչ, որից 200-ը՝ անչափահաս: Մշտապես բնակվում է շուրջ 200 ընտանիք: