Մենք աջակցում ենք Ադրբեջանին․ Թուրքիայի ՊՆ ղեկավար

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում է անցկացրել Շանլըուրֆայում։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա ասել է, որ երկիրը գտնվում է հակամարտություններով և վեճերով շրջապատված տարածաշրջանի սրտում ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կարևոր նախաձեռնություններ է ձեռնարկում ճգնաժամերի և խնդիրների լուծման ուղղությամբ։

«Այս համատեքստում մենք ձեռնարկել և շարունակում ենք ձեռնարկել արժեքավոր նախաձեռնություններ՝ ինտենսիվ ջանքեր գործադրելով բազմաթիվ խնդիրներ լուծելու համար Ղարաբաղում, Լիբիայում, ուկրաինա-ռուսական պատերազմում, Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջաններում»,- ասել է Գյուլերը։

Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։

«Որպես Թուրքիայի Զինված ուժեր՝ մենք աջակցում ենք եղբայր, բարեկամ և դաշնակից երկրների, հատկապես Կիպրոսի (Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն) և Ադրբեջանի արդար գործին։ Մենք նպաստում ենք համաշխարհային և տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանը և կայունությանը»,- հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը՝ հավելելով, որ թուրքական բանակն աշխարհի ամենաուժեղ և արդյունավետ բանակներից է։