Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում տեղադրվել է Սերգեյ Փարաջանովի քանդակը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Այսօր Ուժգորոդում՝ 2015 թվականին տեղադրված խաչքարի մոտ, տեղի է ունեցել հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, վարպետին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը։ Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

«Ականավոր ռեժիսորի ոգեկոչման արարողությունը նախաձեռնել էին Զակարպատիեի հայ համայնքի անդամներ Կառլեն Շիրինյանը, Արսեն Մելքումյանը և Ավետիք Գասպարյանը։

Շնորհավորական խոսքով հանդես եկան՝ ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուժգորոդի փոխքաղաքապետ Իվան Զավիդնյակը, Ուկրաինայի Կինեմատոգրաֆիստների ազգային միության նախագահ Սերհիյ Բորդենյուկը, Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը, Ուժգորոդի քաղաքային խորհրդի պատգամավոր Արսեն Մելքումյանը, Զաքարպատիեի մարզպետարանի մշակույթի վարչության տնօրեն, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Եվհեն Տիշչուկը, մարզի հայ համայնքի ղեկավար Կարեն Ենոքյանը և համայնքի անդամ Ավետիք Գասպարյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Возможно, это изображение 15 человек