ՌԴ քննչական մարմինը երկարացրել է Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ կապված նախաքննության ժամկետը

Լուրեր

05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
Բոլորը

ՌԴ Յամալո-Նենեց ինքնավար շրջանի քննչական կոմիտեի տնօրինությունը ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ կապված նախաքննության ժամկետը երկարացրել է մինչև ապրիլի 20-ը։ Այս մասին հայտարարել է ընդդիմադրի հիմնադրած Հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավար Իվան Ժդանովը, գրում է Current Time-ը։

«Այսինքն՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառների մասին պետությունից դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա»,- նշել է նա։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ առաջին ստուգման արդյունքներով քննությունը մերժել է քրեական գործ հարուցել, սակայն այս որոշումը չեղարկվել է և մարտի 21-ին ստուգման նյութերն ուղարկվել են հետաքննության։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Յամալո-Նենեց ինքնավար շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությունը փետրվարի 16-ին հայտարարեց Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։ Գերատեսչության տվյալներով՝ քաղաքական գործիչը «զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»։ Վերակենդանացման միջոցառումներն արդյունք չեն տվել։

Ալեքսեյ Նավալնիի մահից հետո անհայտ էր դիակի գտնվելու վայրը։ Միայն մեկ շաբաթ անց է մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան կարողացել տեսնել որդու մարմինը։ Քննիչները նրան ասել են, որ մարմինը չեն հանձնի երկու շաբաթ, քանի որ այն, իբր, ուղարկվել է քիմիական փորձաքննության։

Նավալնայան բողոք է ներկայացրել Քննչական կոմիտեի գործողությունների դեմ, իսկ արտերկրում գտնվող տասնյակ հայտնի ռուս հասարակական գործիչներ հանդես են եկել Նավալնիի մարմինը մորը վերադարձնելու պահանջով։ Ի վերջո, փետրվարի 24-ին որդու մարմինը հանձնվել է Լյուդմիլա Նավալնայային։