«Ռոսատոմ»-ը հայտնել է թուրքական «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շինարարությունն ավարտական փուլի հասցնելու մասին

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի թիվ 1 էներգաբլոկում սկսվել են շահագործման հանձնման աշխատանքները։ Այս մասին հայտնել է ռուսական «Ռոսատոմը», գրում է ՌԻԱ Նովոստին։

«2024 թվականի ապրիլի 9-ին Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի թիվ 1 էներգաբլոկում սկսվել է նոր առանցքային փուլը՝ շահագործման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Շահագործման աշխատանքներն ատոմակայանի կառուցման վերջին փուլն են և ներառում են մի շարք գործողությունների համալիր՝ մոնիթորինգ և փորձարկում՝ կայանի հուսալի և անվտանգ շահագործումն ապահովելու համար: Առաջին էներգաբլոկի գործարկումը նախատեսված է այս տարի։

Նշենք, որ մարտի վերջին «Աքքույու» ատոմակայանի շինարարության աշխատակիցները դադարեցրել էին աշխատանքը՝ մեկ ամիս աշխատավարձ չստանալու պատճառով։ Հարյուրավոր աշխատողներ բողոքի ակցիա էին նախաձեռնել շինհրապարակում՝ որոշելով դադարեցնել աշխատանքը, մինչև չստանան իրենց աշխատավարձերը։ Աշխատողները պահանջում էին բարելավել աշխատանքային պայմանները, ուժեղացնել անվտանգության միջոցները շինհրապարակում՝ բարդ աշխատանքային միջավայրի պատճառով:

Թուրքական առաջին ատոմակայանը կառուցում է ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը։ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև Մերսինում «Աքքույու» ատոմակայանի կառուցման, շահագործման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականին։ Թուրքական առաջին ԱԷԿ-ի ծրագիրը ներառում է 4 էներգաբլոկ՝ 4800 մեգավատտ հզորությամբ ВВЭР-1200 ռեակտորներով։

Էմմա Չոբանյան