Հայտնի են Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի փոխանցիկ հուշագավաթի հաղթողները

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում տեղի է ունեցել Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի խաղարկությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Փոխանցիկ հուշագավաթի խաղարկությանը մասնակցել են Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ», «Միրաժ» և «Մուլտի Գրուպ» ակումբների մարզիկները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցումներն անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձևում, 3 դասում՝

B դաս (արգելքների բարձրությունը՝ 125 սմ),

C դաս (արգելքների բարձրությունը՝ 100 սմ),

D դաս (արգելքների բարձրությունը՝ 90 սմ):

D դասում 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Դավիթ Խաչատրյանը («Սիլ» ակումբ), 2-րդ հորիզոնականը՝ Դավիթ Խալաթյանը (Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն), իսկ հաղթողի կոչումը նվաճել է Արսեն Պողոսյանը` «Միրաժ» ակումբից։

C դասում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Դավիթ Խալաթյանը (Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն), 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ալբերտ Սուքիասյանը («Սիլ» ակումբ), իսկ լավագույն արդյունքը ցույց է տվել Տաիսիա Լիխոշերստը՝ Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից:

B դասում հաղթող է ճանաչվել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը, որն էլ արժանացել է Հովիկ Հայրապետյանի անվան Փոխանցիկ հուշագավաթին:

Հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը։