ՀՀ-ն Եվրոպոլում կունենա կապի սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի նիստում․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ—ից։

Համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնել համագործակցությունն անդրազդային հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբեռհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիկինգի եւ այլ ոլորտներում: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու հավելել, որ կարեւոր ձեռքբերում կլինի ՀՀ ՆԳՆ-ի եւ Եվրապոլի միջեւ փոխգործակցությունը: Այս դեպքում ՆԳՆ-ն հանդիսանում է ոչ թե Կառավարության առանձին անդամ, այլ ՀՀ իրավապահ համակարգի միասնական ներկայացուցիչը Եվրապոլի հետ միասնական համագործակցության շրջանակում: Կնշանակվի Եվրապոլի հետ համագործակցության կապի սպա, որը կապահովի տեղեկատվության փոխանակումն ու հետադարձ կապը հայկական իրավապահ համակարգի եւ Եվրապոլի միջեւ:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը մանրամասնել է, թե վավերացնելուց հետո ինչ ծավալով են օգտագործվելու համաձայնագրի հնարավորությունները: Փոխնախարարը նշել է, որ գործնականում մեկնարկել են ներդաշնակեցման գործընթացներն ու հավելել. «Մեր կապի սպան, որը կներկայացնի ՀՀ իրավապահ համակարգը, Նիդերլանդներում կունենա նստավայր, որի միջոցով Եվրապոլը կպարտավորվի ապահովել անվտանգ կապուղու համար անհրաժեշտ թե՛ ենթակառուցվածքները, թե՛ մնացյալ բոլոր համալրող սարքավորումները: Ամբողջ գործընթացն իրականացվելու է Եվրամիության հաշվին: Համանման ենթակառուցվածք կունենանք նաեւ ՀՀ ՆԳՆ շենքում: Կապի սպան կունենա հասանելիություն իրավապահ համակարգի բոլոր դատաբազաներին, ինչը հնարավորություն կտա ապահովելու փոխգործակցությունը ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ: Սա կապահովի 24/7 ռեժիմով սահուն համագործակցություն Եվրապոլի եւ ՀՀ-ի միջեւ»:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը եւս կարեւորել է համաձայնագրի ընդունումը: Նա ընդգծել է այն հանգամանքը, որ Եվրապոլի գործունեության բովանդակությունը հետախուզական-վերլուծական է: Ի տարբերություն Ինտերպոլի, որը ոստիկանական լիազորություններով օժտված մարմին է, Եվրապոլը չունի ձերբակալելու եւ հարցաքննելու լիազորություններ:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: