Եկե՛ք բոլոր թատրոնները փակենք, գնանք Սունդուկյան, «գոհ ու երջանիկ» աշխատենք. «Գոյ»-ի ռեժիսոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
Բոլորը

«Այս վեճը պետք է լուծվի, իսկ լուծումը «Գոյ»-ի՝ մասնավոր թատրոն դառնալու մեջ է։ Մենք կառավարությանը ներկայացրել ենք առաջարկների փաթեթ։ Այս նստացույցը անկախ թատրոն դառնալու համար է»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը, որն արդեն մի քանի օր է՝ թատրոնի դիմաց նստացույց է իրականացնում «Գոյ»-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու դեմ։

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այն հայտարարությանը, թե «Գոյ»-ին մասնավոր թատրոն դառնալու առաջարկ հնչել է հենց նախարարության կողմից, Սարգիս Արզումանյանը պատասխանում է․ «Դա մանիպուլյացիա է՝ առաջարկը եղել է մեր կողմից։ Մենք երկու պայման ենք դրել, որ «Գոյ» թատրոնի շենքը, տարածքը մնա մեզ, և մենք վարձավճար տանք պետությանը, ինչպես նաև՝ որ անցումային փուլի համար ֆինանսական աջակցություն ստանանք պետությունից։ Մեզ պատասխանեցին, որ եթե միանանք Սունդուկյան թատրոնին, տարածքը կմնա մեզ, ասացին, որ տարածքը վարձակալությամբ տալ չեն կարող, ֆինանսական աջակցությունն էլ կարող են հատկացնել Սունդուկյան թատրոնի խողովակով։ Դրան է, որ մենք դեմ ենք»։

«Գոյ»-ի հետ կապված դատական երկու գործընթաց կա Վարչական դատարանում․ «Երկուսն էլ մնացել են օդից կախված։ Տպավորություն է, որ դատավորները խուսափում են պատասխանատվություն վերցնել․ ո՛չ դատական նիստ է նշանակվել, ո՛չ էլ որևէ վճիռ կա»,-ասում է մեր զրուցակիցը։ Նա անդրադառնում է նաև Սունդուկյան թատրոնի դերասան Արմեն Մարությանի այն հայտարարությանը, թե յուրաքանչյուր դերասանի համար պետք է մեծ պատիվ լինի ընդունվել, խաղալ Մայր թատրոնում, ուստի՝ իր համար անհասկանալի է «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմի դիրքորոշումը․ «Իհարկե, մեծ պատիվ է լինել Սունդուկյան թատրոնում, բայց ոչ այս ղեկավարության կողքին։ Եվ հետո՝՝ եթե այդպես է, եկեք բոլոր թատրոնները փակենք, գնանք Սունդուկյան թատրոն, գոհ ու երջանիկ աշխատենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Բաբաջանյան