ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Սահմանադրությունը կարվել է Սերժ Սարգսյանի նվազ մարմնի կոնֆիգուրացիայով, իսկ Փաշինյանը լավ մարզավիճակում է. Եղիշե Պետրոսյանը՝ Սահմանադրությունը փոխելու մասին

Լուրեր

12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
Բոլորը

«Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը 100 օր անց ժողովրդի կողմից ստացավ վստահության քվե և փաստեց, որ այն, ինչ խոստացել էր, շարունակում է իրականացնել»,- Factor. am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը՝ անդրադառնալով իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ ՀՀ վարչապետի հրավիրած հանրահավաքին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ ընտրություններին ընդառաջ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին: Հանրապետականներն էլ մեղադրեցին նրան՝ նշելով, որ Փաշինյանն անում է այն, ինչի համար քննադատում էր նախկին իշխանություններին` իր սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է փոխել անգամ Սահմանադրությունը:

Եղիշե Պետրոսյանը քմծիծաղով է վերաբերվում այդ փաստարկներին. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում: Սահմանադրությունը կարվել է Սերժ Սարգսյանի նվազ մարմնի կոնֆիգուրացիայով, իսկ Փաշինյանը բավական լավ մարզավիճակում է և չի կարող մտնել Սերժ Սարգսյանի համար կարված «կոստյումի» մեջ: Բնական է, որ պետք է լինեն սահմանադրական փոփոխություններ և գուցե ավելի մեծ մասշտաբի, քան նշվեց: Արժե ժողովրդավարության անբեկանելի հիմքեր դնել, որպեսզի հետագայում ոչ ոք ձեռքը չտանի, և դա նորովի չձևավորի»:

Նրա խոսքով՝ ճիշտ կլինի, եթե հանրապետականները լռեն, քանի որ ցույց են տվել իրենց իրական դեմքը, ցույց են տվել՝ ինչի են ընդունակ. «Դուք ձեզ վարկաբեկել եք ձեր անցած ճանապարհով, դուք քաղաքականությամբ չեք զբաղվել, այլ երկրի ռեսուրսներն ուզուրպացնելով»:

Եղիշե Պետրոսյանն անդրադառնում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ վերջերս արտահայտած մտահոգություններին և տեսակետ է հայտնում, որ նա կարող է իր խարիզմայով, ֆինանսական ռեսուրսներով և նախկին կապերով ազդեցություն ունենալ Ազգային ժողովի, դատական համակարգի վրա. «Բայց ես կարծում եմ՝ նրան չի հաջողվի վերադառնալ քաղաքականություն, իսկ եթե ասում է, որ արդեն վերադարձել է, այդպիսով ինքնապաշտպանական զրահ է ցույց տալիս: Մենք վերջապես ազատվել ենք քրեաօլիգարխիկ սիստեմից, որի ներկայացուցիչները 20 տարուց ավել պահել են մեզ բանտած: Այնպես որ, այդ դաշտից ոչ մի քննադատություն ինձ չի համոզում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան