Ինչ են քննարկել հեռախոսազրույցում Ալիևն ու Ուրսուլա ֆոն դեր Լեյենը

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախօրեին հեռախոսզրույց են ունեցել։

«Նախագահ Ալիևի հետ զրույցի ընթացքում մենք քննարկել ենք ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների կարևորությունը կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար։ Մենք պատրաստ ենք քայլեր ձեռնարկել ականազերծմանն աջակցելու համար։ Մենք նաև քննարկել ենք, թե ինչպես կարելի է COP29-ը հաջողությամբ անցկացնել Բաքվում»,- գրել է ֆոն դեր Լեյենը X-ի իր էջում։

Ադրբեջանական կողմն էլ տարածած հաղորդագրության նշում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության հեռանկարները, հատկապես՝ վերականգնվող էներգիայի, տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկ անվտանգության և այլ ոլորտներում։ Ֆոն դեր Լեյենը հայտարարել է ԵՄ-ի պատրաստակամության մասին՝ աջակցելու Ադրբեջանին հումանիտար ականազերծման գործում։

«Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպմանը։ Ալիևն արտահայտել է Ադրբեջանի դիրքորոշումն այս հանդիպման վերաբերյալ և նշել տարածաշրջանային ներառականության կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ավելի վաղ եռակողմ հանդիպման վերաբերյալ Ալիևը դժգոհել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։