Վահագն Խաչատուրյանը Դիկրան Իզմիրլյանին պարգևատրել է Հայրենիքի շքանշանով

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահի հրամանագրով Դիկրան Իզմիրլյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը, բարձրագույն պարգևը հանձնելով նրա որդի Սարկիս Իզմիրլյանին, նշել է. «Մեր այսօրվա հանդիպման նպատակը հայ ժողովրդի նվիրական զավակ ու երախտավոր Դիկրան Իզմիրլյանին Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևով՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրելն է:

Դժվար է գերագնահատել պարոն Իզմիրլյանի ավանդը հայապահպանության, կրթության, առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա առաջնորդվել է բացառապես մարդասիրությամբ և հայրենիքի հանդեպ սերը՝ գործով, ստեղծելով ու կառուցելով ի ցույց դնելու սկզբունքներով:

Մեզ շատ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի թվարկենք 1990 թվականից ի վեր Իզմիրլյան հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք հենց ասվածի վկայությունն են:
Հայ ժողովուրդն արդեն իսկ գնահատել է Իզմիրլյան ընտանիքի հայրենանվեր գործունեությունը՝ արժանացնելով նրանց իր ջերմ ու անվիճարկելի սիրուն և հարգանքին:

Բայց միևնույն ժամանակ մեր պետությունը և պետական պաշտոնյաներս յուրատեսակ պարտականություն ունենք արժանին մատուցել, գնահատել և պարգևատրել մեր երկրի և ժողովրդի մեծ բարեկամներին ու արժանավոր որդիներին:

Այսօր ես մեծ ուրախությամբ և երախտագիտությամբ եմ մեր պետության բարձրագույն պարգևը հանձնում իր արժանի տիրոջը: Վստահ եմ, որ Իզմիրլյանների ամբողջ գործունեությունը տասնամյակներ շարունակ ոգևորության աղբյուր է դարձել աշխարհասփյուռ հայության համար: Համոզված եմ նաև, որ այդ գործունեության ավելի ու ավելի մեծ, իրական ու գնահատելի արդյունքների ականատեսն ենք լինելու ամենատարբեր բնագավառներում:

Ավարտելով խոսքս, ես սրտանց շնորհավորում եմ Դիկրան Իզմիրլյանին պետական բարձրագույն պարգևին և Հայաստանի Ազգային հերոսի կոչմանն արժանանալու, ինչպես նաև բոլորիս՝ մեր կողքին նման հայրենակից ունենալու համար»:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սարկիս Իզմիրլյանին և իր տիկնոջը՝ Հելենա Իզմիրլյանին: Նախագահը բարձր է գնահատել Իզմիրլյան ընտանիքի ավանդը և գործունեությունը Հայաստանի զարգացման գործում:

«Մեզ համար մեծ պատիվ է գնահատել Ձեր հայրիկի և Ձեր ընտանիքի կատարած աշխատանքները: Դուք գնահատված եք ոչ միայն մեր պետության, այլ ընդհանրապես աշխարհասփյուռ հայության կողմից:

Հույս ունեմ, որ մենք հետագայում, շարունակելով մեր համագործակցությունը, նոր հաջողություններ կարձանագրենք:

Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են, որ մեր երկիրն իսկապես հզորանա, տնտեսությունը զարգանա, մարդիկ ավելի բարեկեցիկ ապրեն և, իհարկե, նաև մեր պաշտպանողականությունն ամրապնդվի»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Սարկիս Իզմիրլյանը ասել է. «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ հետ: Իմ ընտանիքը մեծապես երախտապարտ է այն պարգևի համար, որն այսօր իմ հայրը ստացավ: Նա միշտ ասում է հայերը պետք է օգնեն հայերին: Աշխարհի, որ մասում էլ լինենք, մենք առաջին հերթին հայ ենք»: