Թուրքիայի իշխանությունները նահանջեցին․ Վանում նշում են ընդդիմադիր քաղաքապետի հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը (YSK) վերականգնել է քրդամետ Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցությունից (DEM) Աբդուլլահ Զեյդանի՝ քաղաքապետի պաշտոնում ընտրության արդյունքները, որին տեղական ընտրական հանձնաժողովը մերժել էր տալ քաղաքապետի արտոնագիրը՝ չնայած Վանի ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթանակ տանելուն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

YSK-ում DEM կուսակցության ներկայացուցիչ Մեհմեդ Ռուշթյու Թիրյաքին հայտարարել է, որ խորհուրդը չեղարկել է Վանի նահանգային ընտրական խորհրդի որոշումը՝ քաղաքապետի արտոնագիրը տալով Զեյդանին։

«Քուրդ ժողովրդի, մեր ընկերների և ժողովրդավարական հասարակության դիմադրության արդյունքում որոշվեց, որ արտոնագիրը կստանա Աբդուլլահ Զեյդանը։ Կեցցե՛ քուրդ ժողովրդի դիմադրությունը»,- ասվում է DEM կուսակցության X-ի էջում գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Վանի նահանգային ընտրական խորհուրդը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուին էր տվել քաղաքապետի պաշտոնը՝ չնայած ընտրություններում քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության համոզիչ հաղթանակին։ Ընտրական հանձնաժողովը որոշել էր «ընտրությունների վկայականը» (փաստաթուղթ, որը հաստատում է ընտրված թեկնածուի կառավարման իրավունքը) տալ ԱԶԿ անդամ Աբդուլահաթ Արվասին, որը նահանգում ստացել է ձայների միայն 27,15 տոկոսը։ Որոշվել է չեղյալ համարել DEM կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանի ընտրվելու իրավունքը՝ համաձայն Արդարադատության նախարարության վերջին դիմումի։ Նա հաղթել է Վանի ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 55,48 տոկոսով։ Այս որոշման պատճառով Վանում բողոքի ակցիաները չէին դադարում։ Տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում էին Վանում ընտրությունները գրավելու կառավարության ջանքերի դեմ՝ չնայած արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով ոստիկանական հարձակումներին:

YSK-ի որոշումների հրապարակումից հետո հազարավոր մարդիկ շտապել են  դեպի DEM կուսակցության շենք՝ հաղթանակը տոնելու։

Էմմա Չոբանյան