Երևանի և Աթենքի հարաբերություններն ուղղված չեն Բաքվի դեմ․ Ադրբեջանում Հունաստանի դեսպան

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանում Հունաստանի դեսպան Խրիստոս Կապոդիստրիասն ադրբեջանական ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայ-հունական հարաբերություններն ուղղված չեն Բաքվի դեմ։

«Մենք իսկապես երկար տարիների հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ հարաբերությունները ոչ մի կերպ ուղղված չեն Ադրբեջանի մեր ընկերների դեմ»,- ասել է դեսպանը։

Նա, միաժամանակ, ուշադրություն է հրավիրել թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա։

«Դուք նույնպես սերտ հարաբերություններ ունեք Թուրքիայի հետ, և մենք, իհարկե, գիտենք, որ դա ուղղված չէ Հունաստանի դեմ։ Սրանք միջազգային հարաբերություններ են, ուստի շատ կարևոր է, որ բոլորը կարծիքներ փոխանակեն, երկխոսեն, և ուրախալի է, որ մենք ունենք նման հնարավորություն»,- նշել է Կապոդիստրիասը՝ հիշեցնելով Հունաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդրա Պապադոպուլոսի՝ Բաքու վերջին այցի մասին ու ընդգծել, որ այցի ընթացքում արդյունավետ քննարկումներ են եղել ադրբեջանցի գործընկեր Ֆարիզ Ռզաևի հետ։

Հավելենք՝ Բաքուն վերջին շրջանում մտահոգված է Հայաստանի և Հունաստանի միջև տարբեր, հատկապես՝ ռազմական ոլորտում զարգացող հարաբերությունների առնչությամբ։  Մասնավորապես, մարտի վերջին Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որն ուղղված էր ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովին, մեղադրանքներ էր պարունակում նաև Հունաստանի հասցեին։

«Մտահոգության մեկ այլ հարց էլ Հայաստանի ռազմականացմանն ուղղված Ֆրանսիայի արշավն է, որը ներառում է ռազմական մատակարարումների ավելացման նոր խոստումներ։ ԵՄ մեկ այլ անդամ՝ Հունաստանը, վերջերս հայտարարություններ է արել Հայաստանի հետ ռազմական համագործակցության խորացման մասին։ Բացի այդ, Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու ծրագրերն ու տեղեկությունը, որ ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումը կներառի ռազմական բաղադրիչներ, առաջացնում է հետագա մտահոգություններ և խաթարում է տարածաշրջանում խաղաղության կառուցման ջանքերը»,- ասվում էր հայտարարությունում։

Էմմա Չոբանյան