Մեր նպատակն է հայ-ղազախական գործակցությունն էլ ավելի դինամիկ, արդյունավետ և փոխշահավետ դարձնել․ Մհեր Գրիգորյան

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը․ տեղեկացնում են փոխվարչապետի աշխատակազմից։

Նիստի շրջանակներում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի առանցքային դերը երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի առաջմղման, ինչպես նաև նոր հեռանկարային ուղղությունների բացահայտման գործում:

«Մեր նպատակն է հայ-ղազախական գործակցությունն էլ ավելի դինամիկ, արդյունավետ և փոխշահավետ դարձնել՝ ի շահ մեր երկրների և մեր քաղաքացիների։ Մենք մտադիր ենք զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը, խթանել ներդրումները, ապահովել դրանց պաշտպանությունը, զարգացնել ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը»,- նիստի ընթացքում նշել է Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման կարևորությանը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է տարածաշրջանի համար խոշոր ենթակառուցվածքային նախագծի՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի դերակատարությունը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծում և արդիականացում:

Հայ-ղազախական հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել է նաև Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմար Տոկաևի՝ առաջիկայում Հայաստան նախատեսված առանջին պաշտոնական այցը: