Սննդի օբյեկտում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Թումանյան փողոց)։ Պարզվել է, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։