Փաշինյանի որոշմամբ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Քաղաքականություն
02.04.2024 | 16:25ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Սարգսյանին ազատվել է ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Կարեն Համլետի Սարգսյանին ազատել ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։